Հայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել․Փաշինյան

Հայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել ստվերի կրճատման, ինչպես նաև կառավարության իրականացրած բարեփոխումների հետևանքով։ Այս մասին խորհրդարանում 2022 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սկսել ենք եկամտային հարկը նվազեցնել և այդ նվազեցումը շարունակվում է։ 2021 թ-ին հավաքագրել ենք 512 մլրդ դրամ։ Հարկերը իջեցնում ենք, սակայն եկամտային հարկի հավաքագրումը ավելանում է։

Մեկ այդպիսի օրինակ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի 21.8%-ը պատկանում է կառավարությանը։ 2021 թ-ին կոմբինատը պատմական ամենաշատ հարկն է վճարել, քան 2012 թ-ից սկսած բոլոր տարիների հարկերն իրար գումարած»,- ասել է վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան

Հաջորդը

1000 խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել․ ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը։ Միջոցառումն անցկացվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար…
Դիտել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմում է ծայրահեղ միջոցի (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դիմում է ծայրահեղ միջոցի և միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց…
Դիտել

Անկախությունն անսակարկելի գաղափար է․ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share