Հայատանը նույնպես համապատասխան քաղաքականություն կիրականացնի. Արմեն Գրիգորյան

Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ ադրբեջանական մաքսակետ է տեղադրվում, ՀՀ քաղաքացիները վճարում կատարելով՝ կարող են անցնել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի։ Եվ այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում քաղաքացիները կանցնեն։ Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ամբողջական ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները վճարելով դա՝ կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովիհն վերանորոգված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին Գորսիից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանության շրջանակներում ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։

«Մեզ համար սա անընդունելի է եղել, և մենք առաջանահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանի խոսքով այդ ճանապարհը Ադրբեջանի քաղաքացիների կողմից հնարավոր օգտագործելու դեպքում՝ հայկական կողմը նույնպես համապատասխան քաղաքականություն է իրականացնելու։

«Կա ողջամտություն և այդ ողջամտությունը խորհրդային ժամանակների սահմաններն են։ Եվ մենք ելնում ենք ընդհանուր առմամբ այդ տրամաբանությունից։ Այսինքն՝ հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Եվ այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթաց անցնենք»,- ասել է Գրիգորյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր՝ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել․ ՀՀ ԱԳՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին…
Դիտել

ՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր Պուտինի ուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության…
Դիտել

Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու գործընթաց. ՄԻՊ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share