Հայկական ապրանքներն արդեն վաճառվում են ամերիկյան խոշոր սուպերմարկետներում

Հայաստանում արտադրված մի շարք ապրանքատեսակներ արդեն իսկ վաճառվում են ԱՄՆ-ի 7 նահանգների ամենախոշոր խանութներում։ Այս մասին տեղեկանում ենք հայկական թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական էջից։

Ինչպես հայտնել ենք՝ «Buy Armenian»-ի ջանքերով սկսվել է գործակցություն հայ արտադրողների և ամերիկյան հայտնի TJ Maxx և HomeGoods սուպերմարկետների միջև, իսկ հաջողություն գրանցելու դեպքում այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Ամերիկյան այս 2 խանութներում այսուհետ կարելի է գտնել հայկական 6 ընկերությունների արտադրանքներ։

Ինչպես ասել է «Buy Armenian»-ի համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ սա իսկապես մեծ ձեռբերում է։ «Հատկանշական է, որ այս ապրանքները վաճառվելու են ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ 7 տարբեր նահանգներում՝ Կալիֆորնիայում, Արիզոնայում, Օհայոյում, Ինդիանայում, Ջորջիայում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում։ Վաճառվելու է մեղր, թեյ, խնձորի քացախ, մեղրի քացախ, տարբեր տեսակի չրեր, նուգա։ Եվ եթե այս ապրանքները շուտ վաճառվեն, ապա ամեն ամիս այս քանակով կամ ավելի պատվերներ են ստացվելու»,- մանրամասնել է Նշանը՝ կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին աջակցել հայ արտադրողներին ու ձեռք բերել հայկականը։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառը, որը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների ընդլայնմանը։

TJ Maxx և HomeGoods սուպերմարկետներում վաճառք իրականացնելու մասին խոսել է նաև թեյերի արտադրությամբ զբաղվող «Անթառամ» ընկերության տնօրեն Արեգ Գալստյանը՝ ասելով, եթե չլիներ «Buy Armenian»-ի աջակցությունը, ընկերությունների 90 տոկոսը չէին կարողանա մուտք գործել այդ շուկա։

«Մեր թեյերը չեն վաճառվելու որպես հայկական արտադրանք, այլ՝ որպես լավ արտադրանք։ Այս պահին TJ Maxx և HomeGoods խանութների մեծ պատվերով մի քանի 1000 տուփ արդեն արտահանվել է։ Եթե մենք աշխատում ենք միայն հայերի վրա, որոնք պարտքի զգացումով այդ արտադրանքը գնում են, եթե մի բան էլ վատ լինի, աչք են փակում, այդպիսով մեր բիզնեսն ու երկիրը չի կայանա։ Պետք է օտար լինի, որ հանկարծ ինչ-որ բան իրենց դուրը չգա, դժգոհ լինեն, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեզ վրա աշխատելու ու շտկելու»,- նշել է Արեգ Գալստյանը։

Վերջինս նաև հնարավոր դժվարությունների մասին է խոսել՝ հարց բարձրացնելով․ «Արդյոք հաջողության դեպքում մենք կկարողանա՞նք լավ որակով այդ մեծ պատվերները բավարարել, թե՞ ոչ։ Հուսով ենք՝ կստացվի»։

Արեգ Գալստյանի կարծիքով ԱՄՆ-ի ու հայ արտադրողների միջև կապը ստեղծելու, կազմակերպչական բարդ աշխատանքը կատարելու և այդ պատասխանատվությունը ստանձնելու գործում անգնահատելի է «Buy Armenian»-ի դերը, քանի որ այն մեծամասամբ լուծում է տալիս բարձրացված խնդիրներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ</strong>

Հաջորդը

Դեռևս վերջնական որոշում չկա․ ԱԽ քարտուղար

Առնչվող նյութեր
Դիտել

Տավուշի մարզից բնակչության տարահանում նախատեսված չէ. Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանի պարզաբանումը. «Հարգելի քաղաքացիներ,Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության…
Դիտել

Պատմական այց Հայաստան

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը:…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը խախտել են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը․ Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը, առհասարակ՝ կառավարությունը խախտել են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին գրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share