Հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով կկանգնի

Հայկական ատոմային էլեկտրակայանը կկանգնի մայիսի 15-ից, այս մասին հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

«2021-ին վերանորոգման աշխատանքից հետո մենք պետք է նոր լիցենզիա ստանանք ՀՀ կարգավորող մարմնից, առայժմ ըստ օրենքի՝ 10 տարով, բայց իհարկե հիմնավորումն ապահովելու դեպքում մինչև 2026-ը»,- ասաց Մովսես Վարդանյանը:

ՀԱԷԿ տնօերնն ասել է, որ 2026-ին գործող բլոկն արդեն 40 տարի շահագործման մեջ կլինի: Վարդանյանն ասել է, որ հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը, պատրաստվում ենք ևս 10 տարով երկարացնել շահագործման ժամկետը: Այսինքն՝ 2026-ից հետո, համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը։

Տնօրենը 2021-ի նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը համարեց ամենաբարդերից մեկը՝ աշխատանքների կազմակերպման առումով:

«Պատրաստվում է բլոկի աշխատանքը մայիսի 15-ից 141 օրով դադարեցնել, որի ժամանակ կկատարենք անվտանգության բարձրացման միջոցառումներից մի քանի կարևոր կետեր և իհարկե ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ»,-ասաց Վարդանյան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռիսկ տեսնո՞ւմ է, որ խնդիր կառաջանա և չի երկարաձգվի տարվա վերջին՝ նա ասաց, որ բոլոր դեպքերում տեխնոլոգիական պրոցես է, և ռիսկի գործոնը կա, սակայն հաշվի առնելով, որ ռուսական ընկերություններն ունեն նմանատիպ փորձ, ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հուսով է, որ շատ փոքր է ռիսկի գործոնը՝ որևէ խնդիր առաջանալու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման

Հաջորդը

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողո՞վ, թե՞ քաղաքական ծաղրածուների հավաքատեղի

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը խորհրդարանական կարևոր կառույցներից մեկն է, սակայն այն ինչ կատարվեց այսօր…
Դիտել

Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի,…
Դիտել

Անհամբեր սպասում եմ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին: «Թվիթեր»-ի իր էջում ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share