Հայկական «բրենդը»

Երեկ լրացավ հակակառուպցիոն կոմիտեի ստեղծման առաջին տարին։ Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ։

20-25 տարի  շարունակ իշխանական քարոզչամեքենան հանրությանը ներկայացնում էր, որ անկախ Հայաստանում բազմաթիվ ինստիտուտներ են կայացել, որոնք դարձել են պետության հպարտությունը։ Սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո ակնհայտ դարձավ մեկ բան՝ անկախության տարիներին միակ կայացած ինստիտուտը դա կոռուպցիոն համակարգն է եղել։ Համակարգ որի մետաստզաները տարածվել են պետական բոլոր կառույցներում, առանց բացառության, վերևից մինչև ներքև։ Հայաստանում առանց կառուպցիայի որևէ հարց չի լուծվել։ Կարթական համակարգում, սոցիալական ոլորտում, բանակում, քաղաքաշինությունում, գյուղատնտեսությունում, իրավապահ և դատական համակարգերում ու այդպես շարունակ։

Հանրության լայն շերտերի մոտ դեռևս խորհդրային ժամանակաշրջանից արմատավորվել է կարծիքը, որ առանց կոռուպցիայի հնարավոր չէ հարցեր լուծել։ Եվ ահա հենց այս նեխած մտածողությունն է նաև խոչընդոտում կոռուպցիայի դեմ պայքարին, այս մտածելակերպն է քանդել երկիրը։ Երբ նույնիսկ շարքային քաղաքացուն թվում է, որ հարցերը կարելի է լուծել բացառապես կոռուպցիայով։

Հայաստանում կոռտուպցիոն կայսրությունն կառավարվել է ավելի հստակ, ավելի արդյունավետ, ավելի պաշտպանված քան պետությունը։ Արդյունքը եղել է այն, որ Երեևանի և աշխարհի այլ երկրների կենտրոնններում սնկի պես աճել են հայ պաշտոնյաների դղյակները, հսկայական չափերի հասնող ֆինանսական կապիտալները, փոխարենը ցեխի, ավերակների ու կեղտի մեջ կորել էր բանակը, դպրոցը, սոցիալապես անպաշտպան խավը։ Այն խավը որի զավակներին իրականում խժռեց ոչ թե պատերազմը, այլ տարիների ընթացքում պետության օրգանիզմը քայքայած կոռուպցիան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ (տեսանյութ)

Հաջորդը

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելը և Շվեդիան բարելավում են հարաբերությունները 20 տարվա տարաձայնություններից հետո

Շվեդիայում պատմական այցով գտնվող Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը մայիսի 15-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի…
Դիտել

Տեղի է ունեցել շփոթմունք

Կառավարության պարզաբանումը. «Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավարԱրայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանիընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է…
Դիտել

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share