Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպման ակնկալիքների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Ազդագիր»-ին տված հարցազրույցում ասել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը: Հանդիպումից հետո երկու կողմերի ԱԳ նախարարությունները գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ տարածեցին: Ըստ թուրքագետի որոշ բառերի տարբերություններ կային, բայց դրանք ընդհանուր բովանդակության վրա ազդեցություն չունեն:

«Ընդամենը առաջին հանդիպումն է տեղի ունեցել, որի մասին այդքան էլ շատ տեղեկություն չկա: Իսկ հայտարարություններն ընդամենը ցույց են տալիս, որ կողմերը պատրաստակամ են շարունակել երկխոսությունը: Սակայն հաշվի առնելով, որ դեռ հստակ չի նշվել հաջորդ հանդիպման ժամկետը եւ վայրը, հնարավոր է հետագա գործընթացը երկկողմանի ձեւաչափով շարունակվի՝  առանց  Ռուսաստանի այսպես ասած ստվերային մանսակցության»,-ասաց Անահիտ Վեզիրյանը

Թուրքագետի խոսքով ամենակարեւոր արձանագրումը թերեւս այն է, որ թե Հայաստանի եւ թե առավել եւս Թուրքիայի ԱԳ նախարարությունների  տարածած հայտարարություններում  նշված էր, որ երկխոսությունը շարունակվելու է առանց նախապայմանների: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան որոշակի առումով մարտավարություն է փոխել, կամ գոնե հռետորաբանություն է փոխել:

«Եթե մի քանի ամիս առաջ թուրք պաշտոնյաների հայտարարություններում եւ խոսքում կար ձեւակերպումներ՝ մասնավորապես այն, որ այս գործընթացը Ադրբեջանի հետ համակարգված են իրականացնելու, կամ այս գործընթացում Ադրբեջանի կարծիքը հաշվի են առնելու եւ նման այլ  ձեւակերպումներ, որոնք հայկական կողմում  արդարացիորեն ընկալվում են որպես նախապայմաններ, ապա վերջին շրջանում՝ հատկապես երկխոսության գործընթացը սկսվելուց հետո, այդ նախապայմանները կարծես թե ուղղակիորեն չեն արտահայտվում, բայց ուղեկցվող հայտարարություններում դրանք կան»,-նշեց թուրքագետը

Վեզիրյանի կարծիքով, թեպետ Թուրքիայի կողմից հնչող ձեւակերպումները բխում են Ադրբեջանի շահերից, սակայն դրանք նախեւառաջ Թուրքիայի ռազմակավարական հարցերն են, ինչը  չպետք է դիտարկել որպես Բաքվի կողմից Անկարայի վրա ճնշում:

Նախապայմանները կհայտնվեն բանակցային սեղանին թե ոչ, փորձագետը դժվարացավ կանխատեսել, սակայն նշեց, որ  Թուրքիան գործընթացը շարունակելու համար այսօր դրական մթնոլորտ է ստեղծում: Եթե Թուրքիան նախապայմանները սկզբից դներ բանակցային սեղանին՝ գուցե երկխոսությունը չսկսվեր, կամ չշարունակվեր:

«Թուրքիան դրական մթնոլորտ է ձեւավորում, որպեսզի գործընթացը շարունակվի, իսկ թե հետագայում թուրքական կողմը ինչ դիրքորոշում կունենա ժամանակը ցույց կտա:  Սակայն կարծում եմ մի շարք հարցեր կան, որոնք այդուամենայնիվ անպայման սեղանի վրա կլինեն եւ կքննարկվեն: Թեպետ մեզ համար կարեւոր է, որ թուրքական կողմը արձանագրել է առանց նախապայմանների երկխոսություն սկսելու պատրաստակամությունը, սակայն այս հարցում մենք պետք է շարունակենք հետեւողական լինել, որպեսզի Թուրքիան իր քաղաքականությունը չփոխի, ինչի մտավախությունը ես կոնկրետ ունեմ»,-եզրափակեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը
Ձմեռ,

Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին

Հաջորդը
Լեւոն

Երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը. Լեւոն Տեր-Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Դիտել

Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գյումրի

Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share