Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները. Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի փաթեթը։

«Այո, ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, որոնք արձագանքն են մեր առաջարկների։ Կարելի է ասել՝ այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում։ Քանի որ դրանք հրապարակման ենթակա մանրամասներ չեն, չեմ կարող հրապարակայնացնել»,- ասել է Աղաջանյանը։

Աղաջանյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ կամ ղեկավարների, կամ ԱԳ նախարարների հանդիպում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն, ասել էր, որ Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա ավարտը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հաջորդը

«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Առնչվող նյութեր
Դիտել

Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների ՀՀ մուտքի արգելքին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ռուս լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի մուտքը ՀՀ արգելելուն։ «Կրեմլը…
Դիտել

Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

72 տարեկանում սրտամկանի կաթվածից մահացել է ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը: Նրան ծանր վիճակում…
Դիտել

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար

Արեւմուտը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի եւ Մոսկվայի դեմ, ինքն Է դրանից տուժել եւ բախվել Է Էներգետիկ ճգնաժամին: Այդ մասին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share