Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ և բոլոր հարցերի լուծում՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում։ Այս մասին այսօր Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որքան էլ միջազգային հանրություն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին գալ համաձայնության տարբեր հարցերում, կարևոր է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Ողջ աշխարհը տեսել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլ նաև գրել ենք մեր կառավարության ծրագրում, դրանից հետո են տեղի ունեցել Ազգային ժողովի ընտրությունները, և Հայաստանի ժողովուրդն ըստ էության քվեարկել է այդ խաղաղության համար։ Եվ այստեղ է, որ մենք ցավով պիտի արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Ես օրինակի համար կարող եմ խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ, ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։ Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ։ Եվ մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին»,- ասաց նա։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումն ակնհայտ է, Ադրբեջանը նույնիսկ պարտադրում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որը զուտ հումանիտար կառույց է, տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն իրենք են ուզում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հաջորդը

Արարատ Միրզոյանը Շալենբերգին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հիմնախնդրի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA…
Դիտել

ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության «X»-ի էջում…
Դիտել

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները ներկա են եղել Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենում Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը։ Կոմպոզիտորին վերջին հրաժեշտն են տվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share