Հայկ Մարությանը դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երեւանի ավագանին որոշել է քննարկել աշխատավարձերի բարձրացման հարցը։

«Սիրելի հայրենակիցներ,

Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։

Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար:

Բայց օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ:

Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,- գրել է Հայկ Մարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանակն կողմը Մաճկալաշենի բնակչին վերադարձրել է ծեծված վիճակում

Հաջորդը

Նախորդ օրն արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ Զինվորի Տան տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝…
Դիտել

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավո…
Դիտել

ԵՄ-ի որոշման ֆոնին ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել

ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share