Հայտարարվել է Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք Պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մասն են:

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ` երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը՝ ժամը 16.00 (Երևանի ժամանակով)։ Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Ռիշի Սունակն է

Հաջորդը

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պատրաստ չէր պատերազմին․ Էդվարդ Անտինյան (տեսանյութ)

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը մեկնաբանել է Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։…
Դիտել

Ուգո Ֆիրմինուն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022…
Դիտել

Այսօր նախատեսված Երևան-Կապան-Երևան չվերթը չի կայացել

Այսօր նախատեսված Երեւան-Կապան-Երեւան չվերթը չի կայացել եղանակային պայմանների պատճառով: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ՀՀ քաղավիացիայի կոմիտեից: «ՆովԷյր» ավիաընկերության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share