Հայտնաբերվել է դատապարտյալի դի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից:

Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև…
Դիտել

Վահրամ Դումանյանը և Կարո Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտի խնդիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Վահրամ…
Դիտել

ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման նախագիծը

Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share