Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝ խելացի ագարակում» խորագիրը։ Մասնակցության հայտ ներկայացրած 130 թիմերից եզրափակիչ փուլում էին 39 թիմեր Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներից, Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից։

Բուն միջոցառմանն ուղեկցեցին զուգահեռ իրականացվող ագրոտեխնոլոգիական ցուցահանդեսը, ինչպես նաև ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի վարած աշխատարանները։

«Ծրագրի հիմքում սպառողից արտադրողի և արարողի վերածվելու գաղափարն է։ Սա իսկապես մի մեծ, ազգային տոն է, տոն՝ ոչ միայն ներկաների, այլև մեր ապագա սերունդների համար, քանզի այս շարժումը մեծ ալիք պիտի դառնա և պիտի փոխի ամբողջ միջավայրը, որում մենք ապրում ենք», – իր բացման խոսքում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ողջունելով ներկաներին։

Կրտսեր տարիքի դպրոցահասակների (10-13տ․) մրցույթում 1-ին տեղն զբաղեցրեց BeeMath խումբը (Բերդի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճ/ա), 2-րդ տեղում էր «Այգուտ» խումբը (Այգուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա), 3-րդ տեղում՝ GDL 1 խումբը (Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամ)։

Միջին տարիքի դպրոցահասակների (14-17տ․) մրցույթում 1-ին տեղն զբաղեցրեց SmartFarmer խումբը  (Երևանի ինֆորմատիկայի պետքական քոլեջ), 2-րդ տեղում GDL 2 խումբն էր Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից, իսկ 3-րդ տեղում՝ «Գանձակցիներ» խումբը՝ Գանձակի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։

Մասնագիտացված թիմերից հաղթող ճանաչվեց Information technology in Talin խումբը՝ Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։

Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր խմբերը ստացան դրամական և խրախուսական պարգևներ։

Խրախուսական մրցանակներ ստացան նաև  Scorpion-22 խումբը՝ Գյումրու «Դեպի Առաջ» երեխաների կենտրոնի «Արմաթ» ճ/ա-ից և  ForFut խումբը՝ Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։ Անհատական խրախուսական մրցանակ ստացավ նաև «Ֆիզմաթ» խմբի անդամ Գոռ Միրզոյանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Symotec ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական և ինժեներական ծրագրերի համակարգող, «Արմաթ» կրթական ծրագրի Լոռու մարզային համակարգող Եղիշե Սաֆարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի գիտական բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը, Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը, Intelinair ընկերության ինժեներական գծով ավագ տնօրեն Արմեն Խաչիկյանը։

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավոր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Հովանավոր՝ Ակբա բանկ։ Գործընկերներ՝ ԶիգԶագ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Դիլիջանի կենտրոնական դպրոց։

2008 թվականից ի վեր իրականացվող «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրաքանչյուր տարի իրականացվում է տարբեր ձևաչափերով։ Մրցույթի կարևորագույն նպատակներն են բացահայտել և խրախուսել փորձառու հայ մասնագետներին և զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեհահայերի գանձարան մշտական ցուցահանդեսի բացումը Վարշավայում

Հաջորդը

ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Վրաստանի կառավարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող

Մալթայում ընթացող մրցաշարի եզրափակչում մեր ընտրանին 84:68 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Մալթայի հավաքականի նկատմամբ և դարձել առաջնության…
Դիտել

ԵՄ հատուկ ներկայացուցիչը արձագանքել է իրավիճակին

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝…
Դիտել

Արցախում իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել 

Արցախի շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի Պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share