Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը

Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:

03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործը դատախազության կողմից փոխանցvել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:

Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հաջորդը

Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ

Առնչվող նյութեր
Դիտել

Հուլիսի 14-ը կապիտան Սոս Էլբակյանի հիշատակի օրն է

2020 թ. հուլիսի 14-ին Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին՝ Հայաստանին ստարող բանաձև ընդունելու համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերի միկրոբլոգում գրել է. «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ…
Դիտել

ԱՄՆ-ի նախագահից մեր սպասումները պետք է լինեն զուսպ. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ եթե Բայդենը ճանաչի ցեղասպանությունը եւ իր խոսքում հնչեցնի ցեղասպանություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share