Հայ գերիների ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են.Արման Թաթոյան

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն»
ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները փաստագրված են):

Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:

Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշջ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը արգելված պատիժ։ Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում եւ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:

Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրո-2020․ Իսպանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հաջորդը

Եվրո-2020. Իտալիան շարունակում է պայքարը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը պատրաստ է տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև. ԻԻՀ նախարար

Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև…
Դիտել

50 %-ի չափով հավելավճար կստանա կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների 6 %-ը

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների…
Դիտել

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետությունում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սա պայմանավորված է Իրաքի շրջաններից արևադարձային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share