Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու – 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ:

Առցանց հանդիպման ընթացքում չինացի տիեզերագնացները, որոնք գտնվել են տիեզերանավում, շփվել են «Շանհայի համագործակցության կազմակերպության» երկրների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցականների հետ, պատմել տիեզերքում իրենց փորձառության մասին և պատասխանել դպրոցականների հարցերին: Միջոցառմանը երևանյան երեք դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 60 աշակերտ է մասնակցել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ տիզերագնացների հետ առցանց հանդիպումը հայ-չինական բարեկամությունը վերահաստատող ևս մեկ առիթ է, որն իրականացվում է շարունակական համագործակցության շրջանակում:

«Միջոցառմանը մասնակցող շուրջ 60 երեխա միանալու է տիեզերական անձնակազմին, և սա նրանց համար մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ավելի մեծ երազանքներ ունենալու հրաշալի հնարավորություն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ԲՏՃՄ ուղղության զարգացման՝ հանրակրթության բարեփոխումների տրամաբանությանը. «Մենք ցանկանում ենք համապատասխան պայմաններ ստեղծելով՝ մեր երեխաներին մղել դեպի գիտություն, որպեսզի նրանք զարգացնեն իրենց մտքի թռիչքը և փորձեն իրագործել այն»:

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը 2016 թվականից Չինաստանի «Շանհայի համագործակցության կազմակերպության» հետ երկխոսության գործընթաց է սկսել և ունի գործընկեր երկրի կարգավիճակ:

«Սա լավ առիթ է՝ այդ կազմակերպությունում մեր դերը կարևորելու է,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և շարունակել,- առաջնորդվելով բուհական ինքնավարության փիլիսոփայությամբ՝ խրախուսում ենք առաջադեմ ծրագրերի ներդրումը, օրինակ, Էրազմուս+ և այլ գործիքների կիրառմամբ»:

ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի խոսքով՝ միջոցառումը լավ հնարավորություն է, որպեսզի հայ երիտասարդները ծանոթանան տիեզերագնացության ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին և նոր գիտելիքներ ստանան:

«Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, այդ իսկ պատճառով ցանկանում ենք Հայաստանի հետ կիսվել Չինաստանի զարգացման փորձով: Կարծում եմ՝ սա կնպաստի, որ մեծանա հայ երիտասարդների հետաքրքրությունը տիեզերագնացության ոլորտում, ինչն ապագայում կնպաստի նաև երկրի զարգացմանը»:

Դեսպանն ընդգծել է՝ նմանօրինակ միջոցառումները կխթանեն նաև հայ-չինական հարաբերությունների զարգացումը. «Հայաստանն արդեն իսկ արբանյակ է արձակել տիեզերք, այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այս ոլորտում գիտելիքները Հայաստանի համար ևս շատ կարևոր են: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությանը՝ մեզ աջակցելու համար: Կարծում եմ՝ երկու կողմերի շնորհիվ կկարողանանք հայ երիտասարդների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել դեպի Չինաստանը և չինական մշակույթը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

Հաջորդը

Խորհրդարանական ուժերն արժանի են իրար. Նորիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են…
Դիտել

Մենք ձեզ փրկում ենք. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք ձեզ փրկում ենք, պարոն Մինասյան, մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն եք». այսօր խորհրդարանում…
Դիտել

44 օրյա պատերազմի հետևանքով 196 ՀՀ քաղաքացի անհետ կորած է համարվում, ևս 2 ը սեպտեմբերյան ագրեսիայի

ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա գերիների վերադարձի խնդրին։ Ըստ զեկույցի, չհասցեագրված են մնում…
Դիտել

Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share