Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա. Արարատ Միրզոյան

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հիշում ենք, որ նախքան հունվարի 14-ի հանդիպումը մեդիա դաշտում ինչպիսի փոթորիկ էր, թե՝ ահա, ՀՀ կառավարությունը որոշակի գաղտնի նախապայմաններով ինչ-որ գաղտնի գործընթացի մեջ է մտնում։ Հուսամ՝ արդեն հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրությունով, որը գրեթե նույնական էր թուրքական կողմի տված հաղորդագրության հետ, հաստատվեց՝ որևէ նախապայման գործընթացն սկսելու և կամ այդ գործընթացն ավարտին հասցնելու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար հայկական կողմից չի դրվել, թուրքական կողմից չի դրվել։ Գործընթացը մեկնարկել է, առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ է ունեցել։ Եվ հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Հաջորդը

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը շահագրգիռ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպմանը Լավրովը հայտարարել է,…
Դիտել

Մահվան ելքով վրաերթ՝ Թումանյան փողոցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share