Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ. Արարատ Միրզոյան 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Իր ուղերձում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հյուսիս- Հարավ ճանապարհը կարող է կարեւոր օղակ հանդիսանալ Պարսից Ծոց-Սեւ Ծով երթուղու համար. ԻԻՀ դեսպան

Հաջորդը

Աննա Հակոբյանը Շիրակի մարզպետի հետ ձեռք է բերել կարևոր պայմանավորվածություն

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Իլհամ Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանից Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու որոշմանը՝ հիշեցնելով, որ բեռնատարները…
Դիտել

Քննարկվում է եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Ինչպես…
Դիտել

Խաղաղության պայմանագրի բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share