Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին

ՀՀ երեք կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ․

«ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հա յռազմագերիների մասին ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մոտեցումը վերջնականապես պարզ է դարձնում, որ՝

1 Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին:

2 Հայ ռազմագերիները ռուս-ադրբեջանական լրացուցիչ լծակ են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կենսական օրակարգերից Հայաստանի հանրության և քաղաքական դասի ուշադրությունը շեղելու և ցրելու համար:

Ըստայսմ՝ դատապարտելով ՌԴ արտգործնախարարի մանիպուլյատիվ հայտարարությունը՝ միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին, գիտական, մշակութային և հանրային հայազգի գործիչներին կոչ ենք անում իրենց ամբողջ ներուժն օգտագործել միջազգային հանրության և կառույցների միջոցով ռուս-թուրքական ևռուս-ադրբեջանական պատանդառման հակաքաղաքակրթական-ահաբեկչական նախագիծը տապալելու և հայազգի մարդկանց ազատությունն օր առաջ ապահովելու նպատակով»:

Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ տարվա ընթացքում էապես թանկացել են վառելիքը, խոզի միսը և բանջարեղենը

Հաջորդը

Երկրաշարժ Շիրակի մարզում

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամարի գործարկման հարցը

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերի արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության քաղաքականության համատեքստում.Արման Թաթոյան

Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք…
Դիտել

Լոնդոնում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա

Անհայտ արմատական ​​կրոնական խմբերը հարձակվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա։  Կրոնական խմբերը ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share