Հանդիպման վայրը՝ Բրյուսել

Բրյուսելը դառնում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումների հիմնական վայրը: Այս առումով Բելգիայի մայրաքաղաքի հետ  թերեւս մրցում է միայն Ռուսաստանը: 2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյան ու Իլհամ Ալիեւը առաջին անգամ հանդիպեցին 2021 թվականի հունվարին՝ Մոսկվայում: Այդ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները, Ռուսաստանի դաշնության նախագահի միջնորդությամբ, ստորագրել էին  համատեղ հայտարարություն եւ պայմանավորվել էին աշխատանքներ իրականացնել  տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Այդ հանդիպումից մի քանի ամիս անց հաջորդեցին Ադրեբջանական զորքերի ներխուժումները Հայաստանի ինքիշխան տարածք, իսկ հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում այդպես էլ էական առաջընթաց չարձանագրվեց:

Հայաստանի եւ Ադրնբեջանի ղեկավարների հաջորդ հանդպումը կայացավ 2021 թվականի նոյեմբերին Սոչիում: Այդ հանդիպումից օրեր առաջ հայտնի էր դարձել ,որ նախատեսվում է Բրյուսելում Փաշինյան Ալիեւ հանդիպումը: Սոչիում կողմերը Ռուսաստանի նախագահի հետ կրկին համատեղ հայտարարությունն էին ընդունել՝ տարածաշրջանում հաղորդակցություների բացման, սահմանում կայունության պահպանման եւ այլ հարցերի վերաբերյալ: Սոչիի  հանդիպումից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը կրկին հանդիպեցին, այս անգամ արդեն Բրյուսելում:

Թեպետ կողմերը այդ հանդիպումից հետո հայտարարեցին, որ ձևավորվել է կառուցողական մթնոլորտ՝ այդուամենայնիվ կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման առումով էական տեղաշարժեր նկատելի չեն եղել մինչեւ այս պահը: Ավելին այդ հանդիպումներից հետո Ադրբեջանը գնաց ոչ թե կառուցողական ճանապարհով այլ հակառակը՝ ընտրեց սադրանքների եւ սրացումների ուղին: Այսօր Բրյուսելում կայանալու է Փաշինյանի եւ Ալիեւի հերթական հանդիպումը: Այս հանդիպմանը նախորդել էր Բաքվի կազմակերպած ռազմական  գործողությունները Արցախում եւ գատազատրի հետ կապված սադրանքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ արևելք

Հաջորդը

Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կոշտ պատասխանը ՀԱՊԿ քարտուղարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Սիվիլնեթ»-ի հարցին Հարց. Երեկ ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share