Հանդիպումն անիրագործելի է․ Նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, կապված քաղաքական ուժերին արված հանդիպման առաջարկի հետ։

Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձեւաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը եւ պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների եւ արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան եւս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները եւ դրանց հիման վրա ձեւավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, եւ պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանափակումներ չեն լինի․ Առողջապահության նախարարություն

Հաջորդը

Արցախը կօգնի Հայաստանին․ Վիտալի Բալասանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Դիտել

Ստուգումներ են իրականացվել հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 25-ին և 26-ին, կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի…
Դիտել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ը առողջացած, 5944-ը…
Դիտել

Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: «Շփման գծի երկայնքով օպերատիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share