Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլևս չկա. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլ հանրությանը ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Պարզունակ հարցերը գիտակցելու և իրական անվտանգային սպառնալիքներով զբաղվելու փոխարեն հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անձինք՝ խոսքս հատկապես հանձնաժողովի նախագահին է վերաբերվում, զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից, հնչեցնում հայտարարություններ, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ։

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլևս չկա, ինչ կար ասելու այս 2-3 ամսվա ընթացքում ասվել է։

Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որևէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արման Թաթոյանը պատասխանել է ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հարցերին (տեսանյութ)

Հաջորդը

131 հարկ վճարողների մոտ արձանագրվել են առանց համապատասխան ձեռք բերման փաստաթղթերի ապրանքներ.ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Քարաթափում Մեղրիում․Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին Մ-2,…
Դիտել

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share