Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: Այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նախարարությունը միաժամանակ, հիշեցնքւմ է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,

▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում),

▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),

▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,

▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,

▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

▪️ հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,

▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,

▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,

▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՊՀ-ն նոր ռեկտոր ունի

Հաջորդը

Կհրավիրվի Երեւանի ավագանու արտահերթ նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ պետդուման ընդունեց Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման վերաբերյալ նախագիծը

Ռուսաստանի Պետդուման այսօր կայացած նիստում՝ ձայների մեծամասնությամբ ընդունեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Կոմունիստական ​​կուսակցության խմբակցության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի…
Դիտել

«Հայաստան» դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share