Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների բարեվարքության կանոնների նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը:

Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների հետ փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի շրջանակում: Նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

Փաստաթղթի ստեղծման համար հիմք է հանդիսացել հանրակրթության նպատակաուղղվածության առավել արդյունավետ իրագործումը՝ անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը զուգակցելով էթիկայի նորմերի ներդրմամբ։

Իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս խորհրդի անդամի և մանկավարժական աշխատողների գործունեությունը պետք է համահունչ լինի պետության կողմից երեխայի՝ որպես հասարակության լիիրավ քաղաքացու ձևավորման առաջնահերթության սկզբունքներին։

Հասարակության մեջ մարդու՝ իբրև բարձրագույն արժեքի ձևավորման և կայուն զարգացման ապահովման գրավականը կրթության դերի բարձրացումն է, որը իրատեսական կդառնա, եթե՝

անձը գիտակցի դրա անհրաժեշտությունը,

բարձրանան դպրոցի և ուսուցչի դերն ու հեղինակությունը,

անձի դաստիարակությունը բխի  հասարակական բարոյական հատկանիշներից,

անձի սոցիալականացման գործընթացի հիմք ընդունվի վարքականոնների յուրացումը՝ տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալական փորձով,

անձը տիրապետի իր հասարակական դերին,

հասարակական հարաբերությունների կարգավորման գործում կարևորվի դաստիարակությունը՝  էթիկայի նորմերի յուրացման պարտադիր պայմանով։

Տեղեկատվական դաշտը լայն հնարավորություն է ընձեռում վարքականոնների մասին տարատեսակ ուսուցողական նյութեր ձեռք բերելու և կիրառելու համար, սակայն ցանկալի և համանման արդյունք ունենալու, միասնական նպատակաուղղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է  հաստատությունում գործընթացի կազմակերպման մասնակից հանդիսացող մանկավարժական աշխատողների և խորհրդի անդամների համար ունենալ սահմանված վարքականոններ։

Մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու,  կարողությունը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթի  դրույթների պատշաճ իրազեկում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԻՀԱԿ-ն ծառայություններ կմատուցի ոչ միայն COVID-19-ով մանկահասակներին, այլև` մեծահասակներին

Հաջորդը

Ժամը 17:00 դրությամբ բոլոր ճանապարհները բաց են

Առնչվող նյութեր
Դիտել

Քաշել է նռնակի օղակը և հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա գումարը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ…
Դիտել

Ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները

Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։…
Դիտել

Լիբանանում եւ Քուվեյթում արգելվել է «Բարբի» ֆիլմը՝ համասեռամոլությունը քարոզելու պատճառով

Լիբանանի մշակույթի նախարար Մոհամմադ Մորթադն արգելել է «Բարբի» ֆիլմը կինոթատրոններում՝ պատճառաբանելով, որ այն «նպաստում է համասեռամոլությանը» եւ հակասում…
Դիտել

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share