Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով

Մայիսի 28-ի առավոտյան Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:

Հոգևորականաց դասը, ներկա ժողովուրդն ու զինվորականները աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթեց մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:

Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց.

«Ամեն տարի Հանրապետության տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքը առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Այսօր ևս մեր աղոթքը բարձրացրեցինք՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի ու հայրենիքի վրա, որ պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից: Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որպեսզի մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի և քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է մեծն բանաստեղծի՝ Պարույր Սևակի խոսքերով. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

Այսօրվա Մեր պատգամը պիտի լինի, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության, բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը և պետականությանը: Թող Տիրոջ Աջը օգնական և պահապան լինի ազգիս հայոց այսօր և միշտ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում մեքենան գլորվել է ձորը․կա զոհ

Հաջորդը

Հրատապ ենք համարում աշխարհազորի հետ ձեւավորել պահեստազորի ակտիվ ռեզերվ․ «Վերելք» կուսակցություն

Առնչվող նյութեր
Դիտել

Լուկաշենկո. մենք պատրաստվում ենք որպես միասնական բանակ

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը վերապատրաստվում են «որպես մեկ խումբ, մեկ բանակ»։ «Կարծում…
Դիտել

Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական…
Դիտել

Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին բացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share