ՀԱՊԿ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:

Հայտարարությունում նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին:

«Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ գործակցություն հաստատել:

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ աշխատանքին և նշել

«Նախորդ տարի, ճիշտ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեզի գործարկվեին մեխանիզմները, որոնք նախատեսված են ՀԱՊԿ խորհրդի կողմից հաստատված փաստաթղթով։ Բայց, ցավոք, մենք չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը»:

Փաշինյանի խոսքով հայկական կողմը երկար ժամանակ նաև բարձրացրել է կազմակերպության անդամ երկրների կողմից Հայաստանի ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը։

«Արդյունքում՝ այդ զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Եվ դա նույնպես խնդիր է։ Անկեղծ ասած, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը այնքան էլ չգոհացրեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Բայց ես ուզում եմ հատուկ ընդգծել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին, նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարություններին»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը

Հաջորդը

Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք. Իշխան Սաղաթելյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների…
Դիտել

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է ՀՀ հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share