ՀԱՊԿ-ը կքննարկի Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնության տրամադրումը։

Նրա խոսքով. «Ներկայումս մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ հերթական նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները»։

Զախարովան հավելել է, որ որոշումների մասին ՀԱՊԿ քարտուղարության և ՌԴ ԱԳՆ-ի կողմից պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի։

Իսկ թե կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսքը, Զախարովան չի հստակեցրել. «Այդ հարցը պետք է համաձայնեցվի և որոշում ընդունվի կոլեգիալ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում

Հաջորդը

Երևանում անցկացվել է «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով հանրային արշավ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ որոշակի ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ․ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է…
Դիտել

«Դոմոդեդովո» օդանավակայանում ոսկու խոշոր մաքսանենգություն է կասեցվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու…
Դիտել

Լավորվի և Ալիևի փաստաբանների ջղաձգումները

Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ այսպես ասած ռեստարտ արեց Հայաստանի իր փաստաբաններին։ Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո՝ ընդդիմության քարոզիչները աղմուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share