ՀԱՊԿ-ն իրավիճակը Հայաստանի հարավում գնահատում է որպես Ադրբեջանի հետ սահմանային միջադեպ. Ստանիսլավ Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, « սահմանային միջադեպ» է և չի ներառված չէ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներում: Այդ մասին  ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն անդամ երկրներից մեկին ուղղված ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով հակամարտության սրում չկա:

«Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Սա արդեն լավ է, սա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման առումով, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի՝ մայիսյան դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակի քննարկում ենք ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվել է Դուշանբեում», – ասել է նա:

Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի ընդունվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է», – ասել է գլխավոր քարտուղարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 5073 թեստավորում

Հաջորդը

Դիլիջանի թունելը փակ է. ԱԻՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի…
Դիտել

300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը: Նախագծով նախատեսվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share