Հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների․Արարտ Միրզոյան

Աշխատանքային այցով Հայաստանում է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի և Հոունաստանի  արտգործնախարարների առանձնազրույցը, որի ընթացքում անրդադարձ է կատարվել հայ հունական հարաբերությանը:

«Անցած 30 տարիներին հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, գործակցություն տնտեսության, պաշտպանության տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում»,- ասաց Արարատ Միրզոյանը: Ըստ նրա արդյունավետ գործակցություն է ծավալվում նաև Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձևաչափով: Նախարարները մանրամասն քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել է Հարավային կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում Հայաստանի  ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:

«Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Եվ այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,-ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ հատկապես այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն առերեսվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային  ամբողջականությամբ նկատմամբ  ագրեսիային: Ըստ նախարարի՝ Հունաստանի ԱԳ նախարարի՝ 2020 թվականին աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին այցը Հայաստան և հիմա Երևանում գտնվելն, այն համերաշխության և աջակցության հավաստիքն են, որը Հայաստանը մեծապես գնահատում է:

Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաև Լեռնային ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 2 տարի անց էլ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր հանձնառությունը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված հայ քաղաքացիներին

Հաջորդը

Քարտեզների վերանայման բոլոր փորձերը կձախողվեն․ Հունաստանի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Սպասում եմ Շահրամանյանի արձագանքին․ Անդրանիկ Քոչարյան

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին հանձնաժողով կանչելու մասին․ «Սպասում եմ…
Դիտել

Ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտ հայ բնակչի սպանությունը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից: Այդ մասին նշված…
Դիտել

Գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին

Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է  հայտնվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share