Հարկային եկամուտները գերակատարվել են 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլ ամսվա հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով։ Աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ 2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ. ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես, 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ի կոչը փաստաբաններին

Հաջորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները չորս օր շարունակ…
Դիտել

Մեծ պատիվ ու պատասխանատվություն է շարունակել հորս մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով. Նիկոլա Ազնավուրը նշում է տարեդարձը

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն օգոստոսի 5-ին նշում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share