Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը

Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ:

Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում:

Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ:

Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց:

Վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակները պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն: Ի դեպ, համայնքն արդեն քայլեր է ձեռնարկում ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:

Այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծեծել են շտապօգնության բժշկին և վարորդին

Հաջորդը

ՀԱՊԿ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։…
Դիտել

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՄ-ն անմիջապես հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորման համար, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած…
Դիտել

Երևանում մթնոլորտային օդի որակը. դեկտեմբերի 1-7 (2022թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 6-ին, Արաբկիրում՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share