ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արցախի պետական նախարարի հետ

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել. Հրաչյա Սարգսյան

Հաջորդը

Ճանապարհները Հայաստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Կատար 2022. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Հարավային Կորեային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները: Բրազիլացիները 4:1 հաշվով հաղթեցին մրցակցին և դուրս…
Դիտել

Սա միայն սյունեցիների, կամ Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չէ․Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․ «Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում,…
Դիտել

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ին, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share