ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ

Փետրվարի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քրիս Հիթն-Հարիսին նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր պաշտոնում հետագա գործունեության մեջ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին և նշել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և ամրապնդման ուղղությամբ: Արարատ Միրզոյանն ու Քրիս Հիթն-Հարիսը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման ու երկխոսության ակտիվացման շուրջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապօրինի ասֆալտապատում Երեւանում. օրինախախտը պարտավորվել է վերականգնել կանաչ տարածքը

Հաջորդը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանի և Ղարաբաղի իրավիճակը

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է…
Դիտել

Այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ․ Նիկոլ Փաշինյան

Մեր պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի և կարող է ունենալ  միայն մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում…
Դիտել

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share