ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Նույն օրն առավոտյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը

Հաջորդը

Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 90%-ով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների…
Դիտել

Ցուցարարներից մեկը վիրահատվում է, մեկ ոստիկանի ոտքը կոտրվել է. Շուշան Դանիելյան

Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ…
Դիտել

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու ճգնաժամային արձագանքման բարելավումը․ այս մասին հայտարարել է…
Դիտել

Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններ՝ երկու երկրների միջև ռազմական ոլորտում գործակցության մասին համաձայնագրի համաձայն։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share