ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման ժամանակ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը:

Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:

COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը:

COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:

Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:

Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում:

Շնորհակալություն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը

Հաջորդը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Անկարային և Բաքվին պատասխանատվության ենթարկելուն

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ուսուցչի օրվա առիթով: Այն ներկայացնում ենք ստորև. Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ…
Դիտել

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մ.Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բերած բողոքը

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի…
Դիտել

Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի…
Դիտել

Սփյուռքը պետք է ընդգրկված լինի Հայաստանի կառավարման համակարգում․ Լեւոն Սաքունց

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից Լեւոն Սաքունցը Ազդագիրին բացառիկ հարցազրույց է տվել եւ ներկայացրել է իր տեսակետը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share