ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի հարցը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին:

Կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման եւ դրանում Ֆրանսիայի կարեւոր դերի վերաբերյալ հարցեր:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող եւ Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:

Արարատ Միրզոյանը եւ ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության եւ արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

Հաջորդը

Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներն անցել են միջդիրքային տարածք․ ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։ «Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ…
Դիտել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share