ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզ

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական գործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ կառոցվող հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։

Նշենք, որ Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայաններից 2-ը՝ Գյումրիում և Ախուրյանում, շահագործման են հանձնվել 2021 թվականին, Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականին։

Պատասխանատուներն այցելել են նաև Ամասիայի հրշեջ փրկարարական կենտրոն, ծանոթացել առկա իրավիճակին ու խնդիրներին։ Այցի շրջանակներում, լինելով Գյումրու և Ախուրյանի կենտրոններում, պատասխանատուները հավաստիացել են, որ առկա պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին, ջոկատները համալրված են ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը դադարեցվելու է գազամատակարարումը

Հաջորդը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Դիտել

Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share