ՀՀ ԱԽ քարտուղարը հեխոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը:

Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:

Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն:

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննեն հուլիսի 9-ին

Հաջորդը

Բացահայտվել է խոշոր չափով կաշառք տալու եւ ստանալու դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը Պուտինի հետ խոսել է գերիների վերադարձի մասին

Շնորհակալություն հայտնելով հրավերի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորանքի խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ…
Դիտել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը…
Դիտել

Ռուս մասնագետները վերապատրաստում են ՀՀ ԱԻՆ կինոլոգներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթացներ է անցկացնում։ Դասընթացներին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share