ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Նախարարները կարեւորել են համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արցախ

Հաջորդը

Պատմական հանդիպում Իրաքում

Առնչվող նյութեր
Դիտել

Նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տարվող շինաշխատանքներին։ Այդ առիթով…
Դիտել

Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի կողմից Տավուշի գյուղերը «օկուպացված» ճանաչելու մասին փաստերը

Քանի որ երեկվա գրառումս ծանր են տարել անակնկալ պատգամավոր դարձած երիտասարդն ու նրա շրջապատը, իսկ գրառման մեջ բարձրացված…
Դիտել

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի կոչը. Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share