ՀՀ եւ ԱՄԷ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Զրուցակիցներն անդրադարձան նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվեց փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հադրութի շրջանում հայտնաբերվել է երկու աճյուն

Հաջորդը

Սահմանի հարավային ուղղությամբ զինվոր է մահացել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի հանրապետության դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share