ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել.ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան

Հաջորդը

Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները կարող են սկսվել միայն Ադրբեջանի ԶՈՒ դուրս բերումից հետո. ՀՀ ԱԽ քարտուղար

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանի՝ հնարավորինս շուտ սահմանազատում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և դրանում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերին։…
Դիտել

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը, որը հայտնել է Էրդողանի և Պուտինի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share