ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ  դեկտեմբերի 14-ից 15-ը երկօրյա աշխատանքային այցով եղել է Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում: ԵԱՀԿ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպված աշխատանքային այցը միտված էր Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի գործունեության և վերջինիս լավագույն փորձի ուսումնասիրությանը:

Վիեննայում հայկական պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրեն Օտտո Քերբլի և կառույցի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար  Արմեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրենը ներկայացրել է Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները` անդրադառնալով մասնավորապես օպերատիվ և քննչական գործունեության առանձնահատկություններին ու հատկապես Բյուրոյի կազմում թվային փորձաքննությունների իրականացման առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքին, ինչն ավելի արդյունավետ և օպերատիվ է դարձնում քննչական աշխատանքները: Ներկայացվել են նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումները և դրանց շրջանակում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման բարձրացմանը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իր հերթին,  ներկայացրել է նախորդ տարվա հոկտեմբերից գործող նորաստեղծ կառույցի գործունեությունը, տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու հակակոռուպցիոն մարմնի առջև ծառացած հիմնական մարտահրավերները: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխանակվել օպերատիվ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև թվային փորձաքննությունների արդյունավետ տեխնոլոգիաների և քննչական մեթոդների կիրառման հմտություններով ու փորձով: Հատկապես կարևորվել է օպերատիվ գործունեության ժամանակ տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Կոմիտեի նախագահը դիտարկել է նաև քննչական մարմնում թվային փորձաքննությունների իրականացման դրական փորձի ներդրման հնարավորությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգող, դեսպան Իգլի Հասանիի, վերջինիս տեղակալ Լոռենցո Ռիլաշիատիի և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Անդրեյ Մունտեանի հետ:

Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի  գործունեության վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում նման կառույցի ստեղծումն արդեն հաջողված օրինակ են համարում և վստահ են, որ ժամանակի ընթացքում այն նկատելի հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում` ապացուցելով իր գործունեության արդյունավետությունը: Կողմերը փոխադարձ կարևորել են նախանշվող ծրագրերի շրջանակում երկկողմ օրակարգի ընդլայնումն ու համագործակցության զարգացումը:

Սասուն Խաչատրյանը ևս, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ ղեկավար կազմին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերվող շարունակական աջակցության համար, համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ առկա սերտ համագործակցությունը կշարունակվի նույն պատրաստակամությամբ և նոր ծրագրերի նախաձեռնմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կալանավորվել է հանցավոր սխեմայով մեծաքանակ հագուստեղենը միրգ-բանջարեղենի անվան տակ մաքսազերծելու մեղադրվող 4 անձ

Հաջորդը

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին

Առնչվող նյութեր
Դիտել

Հունիսի 20-ին կանցկացվեն խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արտահերթ ընտրությունների ժամկետի մասին որոշումը կայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ…
Դիտել

Ում օրոք է սկիզբ առել ֆուտբոլային դիվանագիտությունը. Ռուբինյանը մանրամասներ է հրապարակել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Աժ նիստում պատասխանեց ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր հայ-թուրքական բանակցությունները գաղտնի են ընթանում: «Ասում եք՝…
Դիտել

Լուսանկարներ Պրահայից՝ առաջնորդների զրույցներից

Հրապարակվել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման առաջին լուսանկարները: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին…
Դիտել

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանն այսօր նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share