ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ զինված հարձակումներով: 

Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին:

Արման Թաթոյանը զեկույցում նշել է, որ 2020 թվականի մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287: Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի։

Զեկույցում ասված է, որ արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխատանքները չեն վերսկսվել

Հաջորդը

Թուրքիան մեղադրում է Սիրիային

Առնչվող նյութեր
Դիտել

Տապալմա՞ն, թե՞ փրկության փորձ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ դեռևս հունիսի սկզբին նախատեսված բանակցությունների հերթական փուլը Բաքվի խնդրանքով հետաձգվեց։ Այդ օրերին Ադրբեջանը…
Դիտել

Ֆրանսիայի Սենատում կոչ են արել Հայաստանին CAESAR հրետանային զենք մատակարարել

Ֆրանսիայի սենատի պաշտպանության հանձնաժողովում լսումներ են եղել երկրի 2024թ. ռազմական բյուջեի և Ֆրանսիայի ռազմական արտահանումների վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվել…
Դիտել

Պետությանը պատճառվել է ավելի քան 200 մլն դրամի գույքային վնաս (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share