ՀՀ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ադրբեջանական իշխանության մարմինների ելույթները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել են ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ Արման Թաթոյանի այդ ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը:

Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից:

Ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքներն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով:

Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, առկա խախտումները բացառելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանդիպում ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

Հաջորդը

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող. գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին: Տեսակոնֆերանսի ձևաչափով…
Դիտել

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share