ՀՀ-ն նահանջել է «Ինտերնետի ազատության» մասին Freedom House-ի զեկույցում

Հայաստանը 4 կետով նահանջել է «Ինտերնետի ազատության» զեկույցում՝ 100-ից 71 միավոր ստանալով։ Այդ մասին նշված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ինտերնետի ազատությունը» զեկույցում։

Հայաստանը դասվել է ազատ ինտերնետով երկրների թվին։ Ըստ զեկույցի, այդ ցուցանիշը պայմանավորված է տարբեր կայքերի և դոմենների արգելափակմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ռեսուրսների վրա հաքերային գրոհի ժամանակ, ինչպես նաև հակամարտության լուսաբանման դժվարություններով, որոնք առաջացել էին ռազմական դրության և կորոնավիրուսի պատճառով։

Զեմույցում ասվում է, որ մի շարք թուրքական և ադրբեջանական կայքեր .az և .tr դոմեններով անհասանելի են եղել մի քանի շաբաթ շարունակ։ Օգտատերերը նաև հայտնել են TikTok-ի հասանելիության հետ կապված խնդիրների մասին։ Հայտնի լրատվական կայքերը նույնպես ենթարկվել են տեխնիկական գրոհների, այդ թվում DdoS հարձակումների, որի հետևանքով դրանցից շատերը տևական ժամանակ անհասանելի են եղել պատերազմի ժամանակ։

Զեկույցում որպես դրական կողմ նշվել է, որ ՀՀ կառավարությունը դադարեցրել է հեռախոսազանգերի տեղորոշման և ձայնագրության մասին տվյալների հավաքագրումը հեռահաղորդակցության ընկերություններից, իսկ սարքերը, որտեղ պահվում էր տեղեկատվությունը, ֆիզիկապես ոչնչացվել են։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցում անազատ ինտերնետով երկրների ցանկին են դասվել Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները։

Զեկույցի հղումը՝ https://bit.ly/3zDVqwa

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանցափորձեր ազգային շարժառիթներից ելնելով

Հաջորդը

Կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը․ԱՄՆ Պետքարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե…
Դիտել

«Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը». Միրզոյան

Աստանայում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը Լավրովը ասել է. «Մենք այսօր ցանկանում…
Դիտել

Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ հետ․ Լավրով

Ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ առաքելությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։  «Իհարկե, մենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share