ՀՀ-ում պատվաստվել է 194902 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132529, երկրորդ դեղաչափ` 62373։

Նախարարությունը հիշեցնում է, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում անտառային գրեթե բոլոր հրդեհները վերահսկողության տակ են

Հաջորդը

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները

Առնչվող նյութեր
Դիտել

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները…
Դիտել

Իտալիայում տեղի է ունեցել դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հուղարկավորությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Հռոմում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հուղարկավորությունը, որը մահացել է հունվարի 16-ին 95 տարեկան հասակում։ Հիշատակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share