ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին տեղեկություն էր ստացել այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշված հասցեներով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չի հայտնաբերվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում

Հաջորդը

Բացվել են Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Առնչվող նյութեր
Դիտել

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր

Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն…
Դիտել

Բայդենն ասել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները մարմնավորում են ծայրահեղականություն, որը սպառնում է Միացյալ Նահանգների հիմքերին

Հանրապետական ​​նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները ծայրահեղականության մարմնացումն են, որը սպառնում է ամերիկյան քաղաքական համակարգի հիմքերին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share