ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ժնև

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-ից 27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը «DCAF»։

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Միջոցառման նպատակն է հարթակ ապահովել ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ենթարկվող անվտանգության ոլորտի վերաբերյալ քննարկումների համար։

Միջոցառման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ամրապնդման հարցերին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումներին։

Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ բարեվարքության ամրապնդումը և զինված ուժերի անձնակազմի իրավունքների ապահովումը գերատեսչության առաջնային ուղղություններից է, և պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց շարունակական բարելավմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անցկացվել է «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» թեմայով գիտաժողով

Հաջորդը

Հայտնի է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման օրը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀ Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել…
Դիտել

ԱԽ նիստ․ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share