ՀՀ ՊՆ-ն Բաքվին կոչ է անում ապատեղեկատվություն չտարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ ԱԳ պետնախարարի հետ

Հաջորդը

Արցախի ԱԳ նախարարը Երեւանում հանդես է եկել դասախոսությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Բորելը կարևորել է խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ աշխատանքի շարունակությունը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ…
Դիտել

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում…
Դիտել

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share