ՀՀ 60 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ․ ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին հարձակման հետևանքով հայկական դիրքային կորուստներին՝ նշելով, որ ՀՀ 60 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ տարի հայկական կողմն ունեցել է 40 քառակուսի կմ դիրքային կորուստ, այս տարվա սեպտեմբերյան դեպքերի ժամանակ՝ 10 քառակուսի կմ։

«Վարչապետը 10 քառակուսի կիլոմետրի մասին չի խոսել։ Նախկինում եղել է 40 քառակուսի կմ, իսկ հիմա էլ արդեն մոտ 60 քառակուսի կմ չափով ավելացել է։ Ջերմուկի դեպքերի հետևանքով այդքանով ավելացել է։ Ես 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանում և տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները կատարված են, և մեր զորքը գտնվում է նոր դիրքերում։ Առաջնագիծը փոխվել է, նոր առաջնագիծ ենք ձևավորել։ Նահանջ չի եղել, իրենք հարձակվել ու գրավել են մեր տարածքները։ Մենք մինչև վերջ կռվել ենք այդ տարածքներում, այդքան զոհ ենք տվել»,- ասաց Մելքոնյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ի երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՀ-ի փոխնախագահ

Հաջորդը

Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների անցկացմանը. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Խաղաղությունը կփակի «պատերազմի կուսակցության» ճանապարհը

1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «խաղաղության կուսակցությունը» Հայաստանում պարտվել է…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ…
Դիտել

Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով. Ջեքի Սփիր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share