Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի ընթացքում (լուսանկարներ)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։

Այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները: 24.10.2022թ. հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերմացու գողացող մկան պես կառուցեցին իրենց պետությունը, մեր պետության մեջ (տեսանյութ)

Հաջորդը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել. ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման…
Դիտել

Չարաշահումներ նախկին ԳՆ «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից իրականացված պետական գնումներում

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ.…
Դիտել

Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

Մեկնարկել են Վաղարշապատ-Մասիս ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Հիմնանորոգվող Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) – Մասիս – /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհին (կմ10+300 – կմ15+300 հատված) մեկնարկել են ասֆալտապատման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share